ՀԱՅՑ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել «Էսպո» կոնվենցիայի քարտուղարություն` «Հայաստանի տարածքում նոր ատոմային ռեակտորի (Մեծամորի ատոմակայանում) կառուցման ընթացքում կոնվենցիայի պահանջները չկատարելու առնչությամբ»: Նշենք, որ մարտին Ժնեւում  տեղի է ունենեալու «Էսպո»-ի  գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվելու է նաեւ Ադրբեջանի վերոնշյալ հայցը: Ադրբեջանական կողմը ցանկանում է, որ նոր ռեակտորի կառուցման առնչությամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին փաստաթուղթը ներկայացվի: Բայց պետք է հիշեցնենք, որ Հայաստանի էներգետիկայի եւ  բնական պաշարների նախարարությունը մոտ մեկ ամիս առաջ հրապարակել է Մեծամորի ատոմակայանի նոր էներգաբլոկի բնապահպանական ազդեցության գնահատականը:




Լրահոս