
Թուրքիայի բանտերում են պահվում 108 երկրներ ներկայացնող 2310 օտարազգիներ, որոնցից 330-ը կանայք են: Կովկասյան տարածաշրջանում առաջատար տեղ է զբաղեցնում Վրաստանը` 182 բանտարկյալով, այնուհետեւ Ադրբեջանն է, որի բանտարկյալների քանակը 62 է, իսկ հայ բանտարկյալներինը` 11: Բացի այդ, թուրքական բանտերում պահվող 71 մարդ չունի որեւէ երկրի քաղաքացիություն: