«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեւական ժամանակ է, ինչ փորձում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն առայժմ՝ ապարդյուն:
Համաձայն մեր աղբյուրների՝ Քոչարյանն այդ հանդիպումը փորձում է իրականացնել «ԱՖԿ Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի միջոցով՝ խնդրելով, որ վերջինս Պուտինի մոտ լոբբինգ անի՝ իրեն ընդունելու: Իսկ հանդիպում կազմակերպելու նպատակն էլ, թերեւս, ՌԴ նախագահի տրամադրությունները շոշափելն է՝ հասկանալու՝ արդյոք ինքը կարող է դառնալ ՀՀ հաջորդ նախագահը, եւ այդ հարցում արժե՞ ակնկալել Ռուսաստանի աջակցությունը:
Տեղեկատվության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին ուղղված մեր զանգերը, սակայն, մնացին անպատասխան»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: