«Վայրահաչելու» փոխարեն լավ կլինի Ադրբեջանը դեմ առ դեմ խոսի խնդրի մասին․ «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. ««Իսկ Դուք համաձա՞յն եք Արտաշես Գեղամյանի այն հայտարարության հետ, որ սա Ադրբեջանի եւ Ղարաբաղի վեճն է»,- այսպիսի հարցով է պատասխանել ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեր թղթակցի հարցին` համաձա՞յն է արդյոք ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի` Բաքվում արած հայտարարությանը, թե շատ կցանկանար, որ Ադրբեջանը նույնպես անդամակցեր Եվրասիական միությանը:

Վ. Բաղդասարյանի կարծիքով՝ այս խոսքերն ունեն տողատակեր, եւ դրանով Ա. Գեղամյանն Ադրբեջանին հասկացրել է, որ Եվրասիական միության անդամներին նամակ ուղարկելու կամ «վայրահաչելու» փոխարեն ավելի լավ կլինի, որ Ադրբեջանն անդամակցի այդ միությանը եւ դեմ առ դեմ խոսի խնդրի մասին»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս