Վեդիում տեղի ունեցած միջադեպը վերածվել է մեծ ծեծկրտուքի․ «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ երեկ միջադեպ է տեղի ունեցել Վեդի քաղաքում, որը վերածվել է հայհոյանքներով ուղեկցվող մեծ ծեծկրտուքի:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ կռվի կիզակետում եղել են Վեդիում «ռազբորկաներով» հայտնի Արթենյանները:

Հիշեցնենք, որ Վեդի քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում 2011թ. հունվարի 21-ին Ռազմիկ Արթենյանի, նրա որդիներ Սամվել, Սրապիոն Արթենյանների և ոստիկանների միջև տեղի էր ունեցել միջադեպ, որի հիման վրա Արթենյանների դեմ հարուցվել էր քրեական գործ:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ ս.թ. հունիսի 29-ին թանկարժեք մեքենան վազանց է կատարել և հայտնվել է քաղաքացիներից մեկի բակում: Դեռևս չճշտված տեղեկություններով՝ միջադեպը եղել է նախորդի շարունակությունը, քանի որ սրված հարաբերություններ են եղել Վեդիի ոստիկանական համակարգի ղեկավարների և համակարգից ազատված Արթենյան ավագի պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատվելուց հետո:

Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից «ՉԻ»-ին փոխանցեցին, որ հունիսի 29-ին Վեդիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, և մանրամասները առաջիկայում»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: 




Լրահոս