Հայաստանի խնդիրը արդար ընտրություններն են․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.

«Որ «մեծամասնական-համամասնական» խնդիրը լակմուսի թուղթ է՝ իշխանություն-ընդդիմություն լինելու համար, ցույց է տալիս նաև հանգամանքը, որ նույն գործիչներն ու կուսակցությունները, երբ իշխանություն են՝ պայքարում են համամասնականի դեմ, իսկ երբ տեղափոխվում են ընդդիմություն՝ դառնում են համամասնականի ջերմ ջատագովը: Դա կարելի է, մասնավորապես, ասել առաջին և երկրորդ նախագահների ու նրանց շուրջը համախմբված քաղաքական ուժերի մասին:

Իրականում խնդիրը, կարծում եմ, մտացածին է: Չնայած իշխանության և ընդդիմության կողմից մշտապես բերվող փաստարկները ռացիոնալ հատիկ ունեն, բայց խորհրդարանի ամենահրատապ խնդիրը հաստատ այն 41 տեղերը չեն, որոնք զբաղեցրել են «մեծամասնական» պատգամավորները: Ի դեպ, այսօր նրանց թվում է հաջողված պատգամավոր Էդմոն Մարուբյանը, որը դժվար թե որևէ ցուցակով անցներ Ազգային ժողով: Հայաստանի խնդիրը արդար ընտրություններն են, և այդ խնդիրը «մեծամասնական-համամասնականի» հետ որևէ կապ չունի:

ՌԴ Պետդումայի ընտրությունները 100 տոկոսով համամասնական են: Պետդուման 100 տոկոսով գտնվում է Պուտինի գրպանում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս