ԱԱ-2014. Գերմանիան դժվարին պայքարում հաղթանակ տարավ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչում Գերմանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Ալժիրի հավաքականի նկատմամբ:

Առաջին խաղակեսում երկու թիմն էլ լավ էր գործում. աֆրիկյան թիմը ոչնչով չէր զիում գերմանացիներին: Ընդմիջումից հետո գերմանացիներն ակտիվացան եւ սկսեցին գրոհել ավելի վստահ ու վտանգավոր:  Սակայն 90 րոպեներն ավարտվեցին 0:0 հաշվով:   92-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Անդրե Շյուրլեն:

Վերջնամասում  Մեսութ Օզիլը նաև կրկնապատկեց  առավելությունը: Ալժիրի հավաքականը վայրկյաններ անց կրճատեց հաշվի տարբերություն, սակայն ավել բան անել չկարողացավ: Այս հաղթանակի շնորհիվ Գերմանիան անցավ 1/4-րդ եզրափակիչ և կմրցի Ֆրանսիայի ընտրանու հետ:

ԱԱ-2014, 1/8 եզրափակիչ

Գերմանիա – Ալժիր՝ 2:1 




Լրահոս