Շաբաթ օրը կառավարությունում շտապ խորհրդակցություն է տեղի ունեցել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շաբաթ օրը ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել շտապ խորհրդակցություն, որին մասնակցել են ոչ միայն նախարարները, այլեւ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Խորհրդակցությունը փակ է եղել  եւ որեւէ մանրամասն չի հաղորդվում, սակայն սեփական աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ քննարկվել են էլեկտրաէներգայի սակագների բարձրացման հարցն ու դրա հետեւանքով ստեղծվելիք վիճակը:

Մասնավորապես, խոսվել է, թե կառավարությունն ինչպես կարող է ազդել սակագների բարձրացման վրա: Երբ «Ժողովուրդ»-ը փորձեց հետաքրքրվել կառավարությունից, թե ինչ փակ նիստ է եղել, լրատվական ծառայությունից ընդամենը չհերքեցին լուրը:

Սակայն պարզ է, որ գործադիրում անհանգստացած են թե՛ այսօր սպասվելիք զանգվածային ակցիայից, թե՛ էլէներգիայի թանկացումների հետ կապված հետագա զարգացումներից ու ընդվզումներից:

Նշենք, որ էլէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ Հանձնաժողովի նիստը նախատեսված է այսօր՝ հուլիսի 1-ին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:    




Լրահոս