Ցմահ ազատազրկման դատապարտվածները դադարեցրել են հացադուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հորդորով ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ ազատազրկման դատապարտվածները դադարեցրել են հունիսի 30-ին հայտարարած հացադուլը:

Հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարույթունը հետամուտ է ցմահ ազատազրկվածների խնդիրներին, դրանք ուսումնասիրման եւ քարտեզագրման փուլում են: Սեղմ ժամկետներում խնդիրները կամփոփվեն եւ հետագա անելիքները կներկայացվեն հանրությանը:

ՀՀ արդարադատության նախարարություն

Ինչպես հայտնել էինք, երեկ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ 29 ցմահ դատապարտյալներ հացադուլ էին հայտարարել` պահանջելով վաղաժամկետ պայմանական ազատման հնարավորություն:




Լրահոս