ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՀՈԲԵԼՅԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 27-ին լրացավ կինոյի եւ թատրոնի ռեժիսոր, ՀՀ  ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» շքանշանակիր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Ալբերտ Մկրտչյանի 75-ամյակը: Հոբելյանական երեկոն կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում, այն կրում էր «Կյանքի լավագույն կեսը-2» խորագիրը: Ի դեպ, հոբելյարին շնորհավորելու էին եկել ոչ միայն նրա կոլեգաներն ու ընկերները, այլեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Ալբերտ Մկրտչյանի ծննդյան տոնին հրավիրվածները դատարկաձեռն չէին եկել: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նրան անակնկալ մատուցեց. «Չգիտեմ` որեւէ երկրի գլխավոր դատախազ երբեւէ պարգեւատրե՞լ է արվեստի գործչի, բայց ես որոշեցի դա անել: Գեղեցիկի ու բարու հանդեպ այն սերը, որ դու սերմանել ես քո արվեստով, կանխում է հանցագործությունները: Պարգեւատրում եմ Ալբերտ Մկրտչյանին` հանցագործությունների կանխարգելման գործում ունեցած ավանդի համար»:




Լրահոս