Երեկ Հռոմի բուժհաստատություններից մեկում Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ենթարկվել է լրացուցիչ բուժզննման, հաղորդում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստի մոտ կատարվել է աջ ծնկահոդի արթրոսկոպիկ միջամտություն և հոդի կապսուլայի արտաքին հատվածի պլաստիկ միջամտություն: Նախատեսվում է, որ հարձակվողի վերականգնումը կտևի մոտ 2 ամիս:
Հիշեցնենք, որ ըստ նախնական տվյալների՝ հարձակվողն այս տարի այլևս խաղադաշտ դուրս չէր գալու: