ՃԱՇԱԿՈՎ ՈՒ ԱՆՃԱՇԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օսկար»-ի ավարտից հետո քննադատներն անցան գործի: Նորաձեւության գիտակները հրապարակեցին երեկոյի ճաշակով ու անճաշակ հագնված աստղերի ցուցակը: Մրցանակաբաշխության ընթացքում գերակշռել էին կարմիրը, ոսկեգույնն ու կաթնագույնը: Ճաշակով էին հագնված Ջենիֆեր Լոպեսը, Մերիլ Սթրիփը, Քեմերոն Դիասը, Պենելոպա Կրուսը, Նատալի Փորթմանը, Վիկտորյա Բեքհեմը, իսկ անճաշակ հագուկապով ներկայացել էին թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը` իր վառ դեղին զգեստով, դերասանուհի Միշել Ուիլյամսը եւ  մոդել Հայդի Քլումը: Երեկոյի երեւի թե ամենաանսպասելի հյուրերից էին արքայազն Ալբերտն ու արքայադուստր Շարլինը, ով, ի դեպ, շատ համեստ ու զուսպ էր հագնված:




Լրահոս