ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ընթացքում առաջարկեց այսօր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը չդնել քվեարկության, այլ կրկին քննարկումներ անցկացնել:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ևս նման առաջարկությամբ հանդես եկավ: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ընդգծեց, որ եթե հասարակությունը բոյկոտում և չի ուզում այս թանկացումը, ապա պետք է քննարկումները շարունակել և այս պահին չընդունել որևէ որոշում: Այս առաջարկին կողմ էին գրեթե բոլոր մասնակիցները:
Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ եթե հանրությունը դեմ է, ապա պետք է կանգ առնել և քննարկումները շարունակել: Նա նշեց, որ քննարկումները կարող են շարունակվել, քանի որ մինչ օգոստոսի 1-ը ժամանակ կա: Սակայն, թանկացման մասին որոշումն ընդունվեց միաձայն: Նախնական գինը՝ 41.85 դրամ 1 կվտ-ի դիմաց, հաստատվեց: Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից: