Չորրորդ ինքնիշխանություն. ՀԱԿ-ին անդամակցող 4 քաղաքական ուժեր հրաժարվել են ընդգրկվել Կոնգրեսի նախընտրական դաշինքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսին անդամակցող 4 քաղաքական միավորներ հրաժարվել են ընդգրկվել Աժ ընտրությունների Կոնգրեսի նախընտրական դաշինքում: Այդ քաղաքական ուժերն են. պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած “”Ազգային Վերածնունդը””, Գառնիկ Մարգարյանի ղեկավարած “”Հայրենիք ու Պատիվ”” կուսակցությունը, Սոս Գիմիշյանի ղեկավարած Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն ու Հայ կամավորների համախմբումը, որը Կոնգրեսի քաղխորհրդում ներկայացնում է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Այս քաղաքական ուժերը թեև հրաժարվել են ընդգրկվել Կոնգրեսի նախընտրական դաշինքում, սակայն շարունակելու են մնալ Կոնգրեսի կազմում: Թերթը հիշեցնում է, որ մինչ այդ էլ “”Հանրապետություն”” կուսակցության քաղխորհուրդն էր հայտարարություն տարածել, որ իրենց կուսակցությունից Կոնգրեսի համամասնական ցուցակում ընդգրկվելու է միայն այդ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: 




Լրահոս