Ամերիկայի Հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսել համացանցում՝ ընդդեմ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելուն: Այս մասին տեղեկացնում է Change-ը:
Կազմակերպության հայտարարության մեջ գրված է.«Մենք ԱՄՆ պետքարտուղարությանը տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի անունը Կիպրոսի Հանրապետությունում ներկայումս ներառված է բազմամիլիոն դոլարների օֆշորային փողերի լվացման սկանդալներում, օգտվել է Հայաստանի Հանրապետության պետական միջոցներից, զբաղվել խաբեությամբ և դավադրությամբ խուսափել օրենքից:
Տիգրան Սարգսյանը ներգրավված է նաև այլ խարդավանքներում, ինչի արդյունքում էլ քրեական ճանապարհով ձեռք է բերել իր հարստությունը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը կանխի Տիգրան Սարգսյանի` արդարադատությունից խուսափելը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվի լինել Տիգրան Սարգսյանի հանցագործությունների և նրա դավադրության մեղսակիցը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվի Տիգրան Սարգսյանի՝ դիվանագիտական անձեռնմխելիություն ձեռք բերելու անամոթ փորձից»: