Ակտիվիստն ամոթանք տվեց Ռոբերտ Նազարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի կարգադրությամբ ակտիվստներից երկու ներկայացուցիչներ հրավիրվեցին մասնակցելու նիստին: Նրանցից Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, թե այսքան հրավիրվածների թվում ներկա չէ հանրության ներկայացուցիչներից որևէ մեկը:

Նրա խոսքով` անցած երեք օրը մշտապես զանգել են հանձնաժողով, փորձել գրանցվել՝ նիստին մասնակցելու համար, սակայն ապարդյուն: «Չգիտեմ՝ ում եք կանչել ընդհանրապես, իսկ մեզ մերժում եք, ասելով, թե ՀԿ-ներին եք կանչել: ՀԿ-ները չեն տալու իմ փոխարեն էդ 4 դրամը: Ես չեմ տալու էդ 4 դրամը: Ես՝ ուսանողս, հաշմանդամ մայր ու քույր պահողս, չեմ վճարելու էդ 4 դրամը»,-հայտարարեց նա ու հեռացավ դահլիճից` հավելելով. «Պատվո շքանշանով էլ պարգևատրվել եք, պարո՛ն Նազարյան»:




Լրահոս