![](https://armlur.am/wp-content/uploads/2014/07/movsisyan-yura.jpg)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ենթարկվել է ծնկի վիրահատության։
26-ամյա ֆուտբոլիստի վիրահատությունը հաջող է անցել և նրա ապաքինման համար անհրաժեշտ կլինի 8 շաբաթ։
Հիշեցնենք, որ Մովսիսյանը վնասվածք էր ստացել Գերմանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա խաղադաշտ կվերադառնա հաջորդ տարի: