Վարդենիսում շարունակվող բողոքի ակցիաները Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հորդորով դարդարեցվել են: Armlur.am-ի թղթակիցը Վարդենիսից հայտնում է, որ քիչ առաջ նա բնակիչներին հավաստիացրել է, որ կառավարության առաջիկա նիստում ամենայն մանրամասնույթամբ գործադիրի ուշադրությանն է ներկայացնելու կիրակնօրյա տարերքի հետևաքները և որոշակի պատասխաններ ստացած վերադառնալու է մարզ:
Գրիգորյանը խոստացել է թե՛ վնասի չափի, թե՛ փոխահատուցումների մասին կառավարության նիստում շատ կոնկրետ պարզաբանումներ ստանալ և ներկայացնել վարդենիսցիներին: Բորբոքված բնակիչները մարզպետի հորդորից հետո խոստացել են ցրվել՝ պայմանով, որ եթե մինչ ուրբաթ իրենց հարցերին լուծում չտրվի, բողոքի ակցիաները կվերսկսկվեն:
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին ժամը 16.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գրանցված ուժեղ փոթորիկի պատճառով մի քանի տասնյակի հասնող տներ ուղղակիորեն վերածվել էին փլատակների: