![](https://armlur.am/wp-content/uploads/2014/07/24D43E20-F432-4FA5-8B0B-B69CD2221FCE_mw1024_s_n.jpg)
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կմասնակցի օգոստոսի 10-ին կայանալիք երկրի նախագահական ընտրություններին: Այս մասին այսօր հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահի տեղակալ Մահմադ Ալի Շահինը:
«Նախագահական ընտրություններում մեր կուսակցության թեկնածուն կլինի մեր ղեկավար Ռեջեփ Թայիպ էրդողանը», – հայտարարել է Շահինը, ելույթ ունենալով ԱԶԿ- պատգամավորների և կուսակցության անդամների առջև:
Ներկայիս նախագահ Աբդուլլա Գյուլի պաշտոնավարման ժամկետը լրանում է օգոստոսի 28-ին: Մինչ այժմ պետության ղեկավարին ընտրում էին թուրքական խորհրդարանի անդամները: