Պուտինն արտասվեց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վլադիմիր Պուտինը Մանեժնայա հրապարակում ելույթ է ունեցել իր համակիրների առջև և արցունքներն աչքերին երախտագիտություն է հայտնել աջակցության համար: “Այս ընտրությունները ոչ միայն Ռուսաստանի նախագահի ընտրություններ էին, այլև շատ կարևոր փորձություն ամբողջ ազգի համար: Սա փորձարկում էր քաղաքական ինքնուրույնության և անկախության համար: Մենք ցույց տվեցինք, որ իրոք մեզ ոչ ոք չի կարող պարտադրել:Մեր ժողովուրդը ցույց տվեց, որ սադրանքները մեր հողին չեն հասնի: Ես խոստացել էի, որ մենք հաղթելու ենք: Մենք հաղթեցինք”: Հիշեցնենք, որ ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 98,09 տոկոսի ամփոփումից հետո պատկերը հետևյալն է. առաջին տեղն զբաղեցնում է գործող վարչապետ, իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Վլադիմիր Պուտինն է` 63, 97 տոկոս ձայնով, երկրորդում Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովն է` 17,17 տոկոս ձայնով, երրոդում միակ ինքնառաջադրված թեկնածու, միլիարդատեր Միխայիլ Պրոխորովն էը` 7,65% ձայնով:




Լրահոս