Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում որոշում կայացվեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ: Ըստ այդմ` բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինն այսուհետ կազմելու է 41.85 դրամ` ցերեկային ժամերին և 28.85 դրամ` գիշերային ժամերին:
Ամբողջ նիստն ընթանում էր ակտիվիստների բողոքի ցույցի ուղեկցությամբ: Նրանք դրսում պահանջում էին իրենց նույնպես թույլ տալ մասնակցել նիստին: Ակցիային մասնակցում էին նաև պատգամավորներ: Ի վերջո, ակցիայի մասնակիցներից երկուսին թույլատրվեց բարձրանալ և մասնակցել նիստին:
Մանրամասները` armlur.am-ի տեսանյութում