Չիլիի հավաքականի հարձակվող Մաուրիսիո Պինիլյան դաջվածք է արել, որի վրա պատկերված է ԱԱ-2014-ի 1/8 եզրափակչի խաղի այն դրվագը, որում նրա հարվածից հետո գնդակը դիպչել է Բրազիլիայի հավաքականի դարպասաձողին. տեղեկացնում է The Independent-ը:
Պինիլյան այդ հարվածը կատարել էր ավելացված ժամանակի վերջին րոպեին, և ավելի դիպուկ լինելու դեպքում այն կարող էր հաղթանակ բերել Չիլիին: Արդյունքում՝ հաղթողը որոշվեց 11 մետրանոցներով, որոնք բրազիլացիներն ավելի դիպուկ իրացրին և դուրս եկան 1/4 եզրափակիչ:
Պինիլյայի մեջքին պատկերված է բրազիլացի դարպասապահ Ժուլիո Սեզարի դարպասը, որի ձողին դիպչում է գնդակը: Նկարի տակ գրված է. «Փառքից 1 սանտիմետր հեռու»: