ATV հեռուստաընկերության POP հանրագիտարան հաղորդումը անդրադարձել է հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների և աղանդավորական կառույցների թեմային: Հաղորդավարների խոսքով հայկական շոու բիզնեսի որոշ դեմքեր փորձել են խոչընդոտել շոու բիզնեսի աղանդավորների մասին պատմող հաղորդման պատրաստմանը: Դորիանս խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը իր առաջին տեսահոլովակներից մեկում նկարահանվել էր հոգևորականի կերպարով: Գոռ Սուջյանի կատարմամբ այս երգը աղանդավորական կառույցներից մեկի անդամը իրենցն է համարվում, ավելին ասում է, որ այն գրվել է հենց “Կյանքի խոսքի” պատվերով: Թե որքանո՞վ է ճիշտ այս ամենը`Գոռ Սուջյանն ասում է հետևյալը. “Ես այդ ժամանակ ոչ խորացել եմ, թե ով ա ինձ պատվիրում և ինչ ա պատվիրում, միայն կարող եմ ասել, որ երգը պատվեր է եղել: Ես կնքվել եմ Հայ Առաքելական եկեղեցում, և փոքր ժամանակ մինչև 12-13 տարեկան հասակս մամայիս հետ հաճախել եմ ,Կյանքի խոսքե եկեղեցի: Իսկ երբ մեծացա, 14 տարեկանից հետո էլ չեմ գնացել և ոչ մի կրոնական հավաքույթների չեմ մասնակցել, իմ համար եկեղեցին բեմն է: Ամեն դեպքում ես ընդունում եմ Հայ Առաքելական եկեղեցին և աղանդներին դեմ եմ”:Երգչուհի Արմինկայի անունը նույնպես տարիներ շարունակ ամենաքննարկվողներից մեկն է որպես “Կյանքի խոսք” աղանդավորական եկեղեցու անդամ: Սակայն այս հաղորդման շրջանակներում էլ Արմինկան ևս մեկ անգամ փորձեց հերքել, որ ինքն աղանդավոր է, չնայած դրան՝ չհերքեց, որ հաճախում է “Կյանքի խոսքի”-ի հավաքներին. “Երբ որ մարդիկ սկսում են իմ անվան շուրջ ինչ-որ հիմար բաներ քննարկել, դա ինձ բնավ չի հետաքրքրում, ես տարիներ շարունակ հերքում եմ, բայց ի՞նչ որ բան փոխվում է դրանից: Ես ասում եմ, որ ես աղանդավոր չեմ, եթե մարդիկ կան, ովքեր կարող են փաստերով ապացուցել, որ ես աղանդավոր եմ` ես կրկնակի անգամ կարող եմ փաստերով ապացուցել, որ ես աղանդավոր չեմ: Ես ինչի որ մասնակցում եմ, դա իմ անձնական խնդիրն է, հոգևոր կլինի, ոչ հոգևոր կլինի, դա իմ անձնական գործն է, թող դա ոչ մեկին չհուզի, լավ… Ես աղանդավոր չեմ ու բարձրաձայն ասում եմ դրա մասին նույնիսկ կարող եմ գոռալով ասել, ինչ անում եմ տարիներ շարունակ, եթե մարդիկ աղանդը ու նորմալ քրիստոնեկան հավատքը իրարից չեն տարբերում դա իրենց մեծ խնդիրն է: Դա ոչ մեկիդ պրոբլեմը չի”:Իսկ երգիչ Մհերը խոստովանում է , որ հաճախում է “Կյանքի խոսք”, ավելին` ֆինանսավորվում նրանց կողմից. “Քրիոստոնեությունը շատ ճյուղեր ունի և ամեն մարդ ընտրում է այն, որն իրեն հոգեպես ավելի մոտ է: Ինչ-որ մարդիկ, երբ ասում են աղանդավոր է, ես կարող եմ բացատրել, որ ավետարանչական եկեղեցին բողոքական եկեղեցու ճյուղն է: Ինձ միշտ շատ է դուր եկել ավետարանչական եկեղեցին, երբ սևամորթները երգել են “Ալելույա”, Ռուսաստանում ես վերջապես գտա այդ եկեղեցին, որը կոչվում էր “Բլագայա Վեստ”, որտեղ նույնը, որն ամերիկյան էր, արվում էր ուղղակի ռուսերենով և հովիվը ամերիկացի էր: Հայաստանում կա մեր եկեղեցին, որը կոչվում է “Կյանքի խոսք”-ն է: Մեր ժողովուրդն ուղղակի չգիտի` ինչ է կոչվում աղանդ: Ես ինքս գիտեմ` ինչ է աղանդը և ես պաշտոնապես կարող եմ ասել` զգույշ եղեք եհովայի վկաներից: Ինչ վերաբերում է հովանավորչությանը, ապա եթե ինձ “Կյանքի խոսք” եկեղեցին օգնում է տարբեր բաներով, ես իրավունք չունեմ հրաժարվել այդ օգնությունից: Հայ Առաքելական եկեղեցին ինձ չի օգնում”:Դերասան Արսեն Գրիգորյանն էլ, Հայ Առաեքելական եկեղեցուց մյուս շեղվածների նման հայտարարում է, որ ինքն աղանդավոր չէ, այլ ընդամենը բողոքական. “Ես ոչ մի աղանդի չեմ հարում, ես քրիստոնյա եմ և հարում եմ բողոքական ճյուղին և ես չեմ կարծում, որ դա աղանդ է, իսկ եթե ինչ-որ մեկը բողոքական ճյուղը համարում է աղանդ, ապա ես կարծում եմ, որ ինքը ընդհանրապես ծանոթ չի կրոնի պատմությանը ու տեղյակ չի, որ բողոքական ճյուղն աղանդ չի: Ես քրիստոնյա եմ և սիրում եմ Սուրբ Երորրդությունն ու ընդունում եմ: Եթե Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն ընդունելը աղանդավոր է, չգիտեմ արդեն: Դա աղանդ համարելը անմտություն է ու փոքր ինչ ոչ լիարժեք ինֆորմացիա ունենալու արդյունք է: Բողոքականությունը դա աղանդավորություն չիե:Ջուլիետա Ստեփանյանը նույնպես խոստովանում է, որ ինքը ներկա է գտնվել “Կյանքի խոսք” աղանդավորական շարժման հավաքներին և նա նույնպես կարծում է, որ սա աղանդ չէ: “Դա եղել է 7-8 տարի առաջ: Ես այնտեղ հաճախել եմ մի երկու անգամ: Դա չի կարելի համեմատել Եհովայի վկայի հետ”:Ռեփեր Համոն էլ, իր հերթին նշում է, որ կնոջ հետ հաճախում են մի խմբակ, որտեղ քննարկում են Աստվածաշունչը. “Ասեմ, որ ինձ թվում ա Հայաստանում աղանդավորական շարժում չկա, հակաաղանդավորական կա, աղանդներ կան, իմ ու Լիկայի (նկատի ունի կնոջը` Լիլի Էլբակյանին) հարսանիքը մենք արել ենք Սուրբ Սարգիս եկեղեցում: Աղանդ հասկացուղությունը լայն հասկացողություն ա, որը նշանակում է ճշմարտությունից շեղված: Մենք “Կյանքի խոսք”-ի հետ կապ չունենք և չենք էլ ունեցել, մեր կրոնական խմբակը այն եկեղեցին ա, որտեղ մենք հաճախում ենք, դա, օրինակ, Սուրբ Սարգիս եկեղեցին ա, բացի այդ մենք լինում ենք նենց տեղ, որտեղ մարդիկ են հավաքված, որոնք լավ գիտեն Աստվածաշունչը և իրար հետ խոսում ենք ինչ-որ թեմաներից: Այնտեղ լինում են հոգևոր մարդիկ և ընդունում են սուրբ երրորդությունըե:”Հեքիաթներ, հեքիաթներ, հեքիաթներ, արդեն 8-րդ մարդն է ինձ զանգահարում ու էդ հիմար հարցն է ինձ տալիս: Ես չգիտեմ արդեն ինչ պատասխանեմ: Եթե իրանք ունեն ֆոտոներ, որ ես գնում եմ կյանքի խոսք, որ ես էտ եկեղեցու անդամ եմ, թող բերեն մտցնեն իմ աչքը: Ես ոնց կարամ առնչություն ունենամ, դուք իմ հագու կապը տեսել եք, հավատացիալի նման եմ հա՞: Ես արդեն հօգնել եմ, էդ հարցով ինձ չանհանգստացնեք” ,- հերքելով իր աղանդավոր լինելու մասին լուրերը նշել է Շպռօտը:
Հայ աստղերը եվ Կյանքի խոսքը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ