
Հանրապետության տարածքում այսօր և վաղը, մարտի 6-ին, սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ “Հայհիդրոմետ” ծառայությունից: Ըստ աղբյուրի, քամին հյուսիս-արևմտյան 3-8մ/վրկ կլինի, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ին կնվազի 2-4 աստիճանով, մարտի 7-ին նույնքան կբարձրանա: Մարտի 5-ին և 6-ին Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: