Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում Գերմանիայի հավաքականը կարողացել էր դժվարին պայքարում հաղթանակ տանել Ալժիրի ընտրանու նկատմամբ: Խաղից հետո Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը պատասխանել է լրագրողների հարցերին:
«Առաջին խաղակեսում լուրջ խնդիրներ ունեինք: Մենք շատ էինք կորցնում գնդակն ու սխալվում ամենապարզ իրավիճակներում: Ընդմիջումից հետո շատ ավելի լավ էինք խաղում: 6,7 կամ 8 գոլային պահեր ստեղծեցինք:
Պարզապես, հնարավոր չէ ամեն օր ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրել: Կարևորը հաղթանակն է»,- նշել է Լյովը: