Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում գեղեցիկ արտաքինով հավերը մասնակցել են ուշագրավ մրցույթի, որի հաղթողը ստացել է ոչ ավել, ոչ պակաս 10.000 դոլար։ Մրցույթին մասնակցել են միայն «սերամա» տեսակի հավերը, որոնք աշխարհում համարվում են ամենափոքրերից մեկը։ Սակայն փոխարենը դրանք աչքի են ընկնում շատ հպարտ կեցվածքով ու քայլվածքով։ Արդյունքում հաղթել է Մոհամմադ Հաթա անունով մարդու հավը, որը կշռում է 500 գրամ։ Մրցույթից հետո շատ մարդիկ ցանկություն են հայտնել գնել հաղթած հավին, սական Հաթան կտրականապես հրաժարվել է վաճառել՝ ասելով, որ թռչունն իր ընտանիքի մի մասն է։
ՀԱՎԵՐԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ