Զինված ուժերի ղեկավար կազմն այցելել է Եռաբլուր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՄ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից armlir.am -ին հայտնում են, որ Մարտի 5-ին «Եռաբլուր» պանթեոնում մեկնարկել է ՀՀ Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 53-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը: ՀՀ պաշտանության նախարար Սեյրան Օհանյանը Զինված ուժերի ղեկավար կազմի ¨ հասարակայնության ներկայացուցիչների հետ այցելել է «Եռաբլուր» պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին: Մարտի 5-ին հիշատակի միջոցառումներ են նախատեսված նա¨ ՊՆ վարչական համալիրում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, Սպարապետի անունը կրող զորամասում: 




Լրահոս