Սարյան փողոցի ակցիայի մասնակիցների հաղորդումների հիման վրա քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի խումբ քաղաքացիների հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՔԾ հաղորդագրությունից, մի խումբ քաղաքացիներ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2014 թվականի հունիսի 23-ին Երևանի Սարյան փողոցի թիվ 22-րդ հասցեում մասնակցել են բողոքի ակցիային, որի ժամանակ նշված վայրում ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված բռնության արդյունքում ստացել են մարմնական վնասվածքներ:

Նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է նաև, որ 2014 թվականի հունիսի 23-ին Երևանի տարբեր բժշկական հաստատություններ բուժօգնության են դիմել քաղաքացիներ, ովքեր հայտարարել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը՝ Երևանի Սարյան փողոցում իրականացված բողոքի ակցիայի ժամանակ` նշված վայրում ծառայություն իրականացրած ոստիկանների կողմից կիրառված բռնությունների արդյունքում:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս