Հունիսին անհետ կորած 3 երիտասարդ իսրայելացիների դիակներն այսօր հայտնաբերվել են Խեվրոնից ոչ հեռու. տեղեկացրել է Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչը:
Տասնվեցամյա Նատալի Ֆրենկելին և Գիլ-Ադա Շաերին ու 19-ամյա Էյալյա Իֆրահանին վերջին անգամ տեսել են Խեվրոնի խաչմերուկի մոտ, երբ նրանք մեքենա էին կանգնեցնում տուն վերադառնալու համար:
Իսրայելն առևանգման մեջ մեղադրում է ՀԱՄԱՍ-ին, սակայն ՀԱՄԱՍ-ը չի ընդունում այդ մեղադրանքը:
Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայութան ներկայացուցիչը հայտարարել է, որ հանցագործության կատարման մեջ հիմնականում կասկածվում են Մարվան Կավասմեխը և Ամեր Աբու Այշեխը, որոնց նա անվանել է ՀԱՄԱՍ-ի անդամներ:
«Մեր խորը վշտի մեջ անգամ մենք լի ենք հանցագործներին խստագունս պատժելու վճռականությամբ», – մեջբերում է BBC-ին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի խոսքը: