ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը կմեկնի Լիտվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից armlur -ին տեղեկացնում են, որ Մարտի 5-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, կմեկնի Լիտվա: Պատվիրակության կազմում են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ Արա Նռանյանը` ՀՅԴ  խմբակցությունից: Հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի, Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների եւ Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալ Էրիկաս Տամաշաուսկասի հետ: Այցի շրջանակներում ծրագրված է խորհրդարանական պատվիրակության հանդիպումը Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Էվալդաս Իգնատյավիչյուսի հետ, ինչպես նաեւ մամլո ասուլիս Լիտվայի Սեյմում: 




Լրահոս