Ինչպես արդեն armlur.am-ը հայտնել էր, այսօր Տավուշի մարզում ադրբեջանցիների կողմից դիվերսիոն գործողություններ են իրականացվել: Մեզ հաջողվեց մի քանի նոր մանրամասներ ճշտել:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծուն Հովհաննիսյանը armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ դիվերսիան իրականացվել է մոտ մեկ ժամ առաջ: Նա նշեց, որ հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: Ա. Հովհաննիսյանն ընդգծեց, որ հակառակորդի դիվերասիայի փորձը կանխվել է, իսկ դեպքը տեղի է ունեցել Մեհրաբի հատվածում: