Պրոֆեսորն իրեն կսառեցնի` 150 տարի անց վերակենդանանալու հույսով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

75-ամյա պրոֆեսոր Կլաուս Սամեսը Համբուրգից պատրաստվում է հարություն առնել 150 տարի անց: Գիտնականը պլանավորում է սառեցվել՝ հույսով, որ հետագայում կկարողանան իրեն  վերակենդանացնել:

Գործընթացը, որն իր վրա պատրաստվում է փորձարկել գիտնականը, կոչվում է կրիոկոնսերվացում: Կենդանի օրգանիզմը սկզբում սառեցնում են, հետո վերականգնում նրա կենսաբանական գործառույթները:

Կլաուս Սիմեսի մարմինը սկզբում պետք է սառեցնեն մինչև մինուս 196 աստիճան, որից հետո իրավաբանները պետք է պաշտոնապես գրանցեն նրա մահը: Այդ բանից հետո պրոֆեսորի օգնականներին ընդամենը 5 րոպե ժամանակ է մնում նրա մարմինը սառույցով լի լոգարանում տեղադրելու համար, քանի որ վարկյան անգամ ուշացման դեպքում նրան արդեն կյանքի կոչել հնարավոր չի լինի:

images

Գիտնականի սառեցված մարմինը կտեղափոխվի ամերիկյան Միչիգան նահանգում գտնվող Cryonic Institute ընկերության կենտրոնակայան, որի հետ գերմանացին կնքել է իր վերակենդանացման մասին պայմանագիրը:

«Ես հարյուր տոկոսով հասկանում եմ, թե ինչ եմ անում, իմ գլխի հետ ամեն բան կարգին է», – հայտարարել է պրոֆեսորը, որը զբաղվում է կրիոնիկայի հարցերով:

150 տարի հետո իրեն վերակենդանացնելու համար Սամեսը վճարել է 21 հազար եվրո: Եվս 14 հազար եվրո կարժենա համաձակ փորձարարի մարմնի տեղափոխումը:




Լրահոս