ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ սույն թվականի հունիսի 1-ից 30-ը հայտարարել էր «Երեխաների միամսյակ», որի շրջանակում իրականացվել են մի շարք միջոցառումներ, մասնավորապես.
• Բանկի կողմից ցուցաբերված ֆինանսական աջակցությամբ հունիսի 2-ին «ՆՈՐԱՍՏՂ» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ անդամները կազմակերպեցին մոտ 90 երեխաների այցը «Գրանդ-Քենդի»-ի սրճարանում,
• հունիսի 18-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքում վերաբացվեց ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից կապիտալ վերանորոգված, կահավորված եւ բժշկական սարքավորումներով հագեցված ցերեկային ստացիոնար սենյակն ու դրան հարող միջանցքը,
• Բանկն իր աշխատակիցների երեխաների մասնակցությամբ պատրաստեց «Բանկը երեխաների աչքերով» տեսաֆիլմը,
• իսկ հունիսի 30-ին տեղի ունեցավ բաց դռների օր «ՄԱՆԿԻԿ» ժամկետային ավանդ ներդրած հաճախորդների 8-12 տարեկան երեխաների համար, որի ընթացքում մատչելի կերպով անցկացվեց ուսուցողական էքսկուրս Բանկի եւ բանկային գործի վերաբերյալ:
Իսկ այսօր, տոնական միամսյակի ավարտից հետո, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կրկին երեխաների համար հուլիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը մեկնարկում է նոր ակցիա. բոլոր նրանք, ովքեր դոլարով կամ դրամով ներդնեն «Մանկիկ» ժամկետային ավանդ հնարավորություն կունենան ստանալ եռամսյակը մեկ կապիտալացվող եւ դրամով մինչեւ 15,5%-ի, իսկ դոլարով մինչեւ 9.2%-ի հասնող տոկոսագումարներ, ընդ որում՝ նվազագույնը 30,000 դրամ կամ 100 ԱՄՆ դոլար գումարի չափով ավանդը ներդրվում է մինչեւ 2 տարի ժամկետով:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շնորհակալություն է հայտնում «Երեխաների միամսյակ» ծրագրում մասնակցություն ունեցած բոլոր հաճախորդներին, գործընկերներին եւ աշխատակիցներին՝ վստահեցնելով, որ միասին կարող ենք կերտել ապագայի հուսալի ճանապարհ…