Բելառուսն ու Ղազախստանը դեմ չեն Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը. Շ. Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսն ու Ղազախստանը դեմ չեն Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը: Այս մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ հերքելով մի շարք լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը, հայտնում է rosbalt.ru-ն:

«Եթե դա այդպես լիներ, ապա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման մասին պայմանագիրը Եվրասիական տնտեսական կոմիտեն երեկ չէր ուղարկվի միջազգային համաձայնեցման: Եթե որևէ մեկը դեմ լիներ, ապա կկարողանար անհաղթահարելի պատնեշներ ստեղծել այս կամ այն հարցի հետ կապված, իսկ նման հարցերը հարյուրն են»,- ասել է Քոչարյանը:




Լրահոս