Լոնդոնի «Չելսի»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Սամուել Էտո’Օ-ն լքել է ակումբը:
Լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստին շնորհակալություն է հայտնել «ազնվականների» կազմում անցկացրած ժամանակահատվածի համար ու նրան հաջողություն մաղթել հետագա կարիերայում:
Հիշեցնենք, որ Էտո’Օ-ն «Չելսի»- էր տեղափոխվել 2013թ. ամռանը: Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշրջանում անցկացրած 30 խաղում նա դարձել է 12 գոլի հեղինակ: