
Ինչպես փոխանցում է, ադրբեջանական 1news.az կայքը, այսօր առավոտյան՝ ժամը 11.00-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ականի վրա պայթել է ջուր փոխադրող մի մեքենա: Պայթյունի հետևանքով ոտքերից զրկվել է մեքենայի վարորդը՝ ադրբեջանցի զինծառայող Ռադուգա Աբդուլռահմանովը: Նրան տեղափոխել են հոսպիտալ, ուր բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հաստատել այս տեղեկատվությունը: