Ոտաբոբիկ լեռնագնացին «փրկել» են ուղղաթիռով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիացի լեռնագնացը չի կարողացել հասնել Մոնբլան լեռան գագաթին` գողության պատճառով:

Եվրոպայի ամենաբարձր լեռան ստորոտին գիշերելուց հետո ֆրանսիացին հայտնաբերել է, որ անհետացել են իր կոշիկները:

Քանի որ նա չէր կարող գուլպաներով շարունակել ճանապարհը, ստիպված դիմել է օգնության:

Ոտաբոբիկ մարզիկին տարհանել են ուղղաթիռով. տեղեկացնում է Euromag-ը:

Իր հանդերձանքի կարևորագույն մասը 48-ամյա ֆրանսիացին կորցրել է 30835 մ բարձրության վրա: Հետադարձ ճանապարհը դեպի հովիտ նրանից շատ մեծ ժամանակ է խլել:

Լեռնափրկարար ծառայության մամլո քարտուղարի խոսքով՝ ուղղաթիռները հաճախ են օգտագործվում, երբ լեռնագնացները հայտնվում են դժվարին կացության մեջ, սակայն գողության դեպքի Մոնբլանում առաջին անգամ են բախվել:




Լրահոս