Պակյաոն այլևս այն չէ, ես կհաղթեմ նրան. Ամիր Խան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավանական է, որ բրիտանացի բռնցքամարտիկ Ամիր Խանը (29-3, 19 նոկաուտ) իր ուշադրությունը Ֆլոյդ Մաուզեր-կրտսերից շեղել է Մեննի Պակյաոյի (56-5-2, 38 նոկաուտ) վրա: Հատկապես այն բանից հետո, երբ բռնցքամարտիկների պրոմոութերական ընկերությունները՝ Top Rank-ը և Golden Boy-ը սկսեցին հաշտվել և փնտրել սերտացման ուղիներ:

Իդեալական տարբերակ կլիներ, եթե մինչ տարվա ավարտը Խանը հանդիպեր Պակայոյին, իսկ 2015 թ.-ի մայիսին մրցեր Մեյվեզերի դեմ:

«Օսկար Դե Լա Հոյան և Բոբ Արումը մի կողմ են դրել տարաձայնությունները և ցանկանում են միասին աշխատել, որպեսզի ապագայում կազմակերպեն միասնական շոու: Այսպիսով, ինչո՞ւ չկազմակերպել Ամիր Խանի և Մեննի Պակայոյի մենամարտ»,-հարց է ուղղում բրիտանացի առաջին միջին քաշային կարգում նախկին աշխարհի չեմպիոնը:

«Մենք լավ պատմություն ունենք. երկուսս էլ մարզվել ենք Ֆրեդի Ռոուչի մոտ, բազմիցս մենամարտել են միմյանց դեմ և լավ ընկերներ ենք: Սակայն, բռնցքամարտը բիզնես է, և ես ցանկանում եմ մենամարտել Պակայոյի դեմ, հաղթել նրան, իսկ հետո՝ հաջորդ տարի, հանդիպել Մեյվեզերին: Դա իմ նպատակն է: Մեննին դարձել է ավելի դանդաղ, և նրա վերջին մենամարտերն ապացուցում են, որ նա այլևս այն չէ, ինչ նախկինում էր»,-հավելել է նա:




Լրահոս