
Հայ դաշնակահար Հայկ Մելիքյանը Ֆրանսիայի Օրլեան քաղաքում տեղի ուենցած դաշնակահարների միջազգային 10-րդ մրցույթի եզրափակիչ փուլում արժանացել է կոմպոզիտոր Անդրե Բուկուրեշլիևի ֆոնդի հեղինակավոր մրցանակին` Orion III ստեղծագործության լավագույն կատարման համար։ Մրցույթի առանձնահատկություններից մեկը տարիքային լայն շրջանակն է, որը հնարավորություն է ընձեռում համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահարներին հանդես գալու այդ մրցույթում, որին այս տարի մասնակցել է 27 դաշնակահար։ “Երբ կիսաեզրափակիչ փուլում նվագեցի Հարություն Դելլալյանի “Նվիրում Կոմիտասին” սոնատը, այդ օրը բոլորը խոսում էին այս ստեղծագործությունից, ժյուրիի անդամները և մյուս մասնակցիներն սկսեցին մեծ հետաքրքրությամբ հարցեր տալ Կոմպոզիտորի և ստողծագորխության նոտաների վերաբերյալ: Ես մեծ հպարտություն էի ապրում, որ հայ երաժշտությունն ընկալվեց և գերեց ունկնդրին”,– ասել է դաշնակահարը: