
Երգչուհի Ալլա Պուգաչովան, որը հանդես էր գալիս որպես նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի վստահված անձ, կարծում է, որ ընտրություններն արդար չեն անցել: “Ես շատ ուրախ եմ Միխայիլ Պրոխորովի համար և կարծում եմ, որ քաղաքական գործունեության սկզբի համար… սա շատ լավ արդյունք է”,- ասել է Պուգաչովան լրագրողներին՝ ավելացնելով, որ ինքը, իհարկե, չի հավատում, թե ընտրություններն արդար են անցել: Երգչուհին նաև իր ուրախությունն է հայտնել, որ ժողովուրդը չի վախեցել քվեարկել նոր քաղաքական գործչի՝ Պրոխորովի օգտին: Նա շնորհավորել է միլիարդատիրոջը և նրան հաջողություն մաղթել: