Շենգավիթի Շիրակի փողոցում ակտիվ շինարարություն է: Քաղաքապետարանի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում փողոցն ընդլայնվում է, ամենուր եզրաքարեր են տեղադրվում, քերվում-հանվում է հին ասֆալտի ծածկույթը: Եւվս մի քանի օր՝ և կավարտվեն նախապատրաստական աշխատանքները՝ լայն ՙճակատ բացելով՚ ասֆալտապատման համար:
Հաշվի առնելով այս հանգամանքը, «Երևան Ջուր» ՓԲԸ-ն հունիսի 30-ին ժամը 9.00-ից 36 ժամով դադարեցրեցջրամատակարարումըՇենգավիթի մի շարք տարածքներում: Նպատակը մեկն էր. օգտվելով առիթից, փողոցիհին, ֆիզիկապես մաշված թուջե ջրագիծը փոխարինել նորով, որպեսզի հետագայում, տասնամյակներ շարունակ թե՜տարածքի սպառողներին հնարավոր լինի ապահովել անխափան ջրամատակարարմամբ, և թե՜բացառվիխողովակի վթարներով պայմանավորված փողոցի ասֆալտե ծածկույթի քանդումը: Նախապատրաստական աշխատանքները սկսվեցին անցյալ չորեքշաբթի, իսկ խողովակի կառուցմանը ընկերությունը ձեռնամուխ եղավ նախորդ օրը:
-Աշխատանքնեը սկսվեցին վաղ առավոտյան, – պատմում է ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության «Շենգավի» տեղամասի գլխավոր ճարտարագետ ՀենրիկՄարտիրոսյանը: – Շիրակի փողոցի՝ Արշակունյաց պողոտայի – Արարատյան փողոցի միջևգործող ջրագծի վրա քանի տեղ փոսորակներ փորվեց, ջրագծի «բերանը» բացվեց, որից հետո մեզ միացան «Վիտազ» ՍՊԸ-իմասնագետները: Սկսվեց 250մմ տրամագծով պոլիէթիլենե խողովակներից նոր ջրագծի մոնտաժումը և դրափուլ առ փուլ«ՙներարկումը» 400մմ տրամագծով թուջե ջրագծի մեջ:
Ջրագծի կառուցման այս տեխնոլոգիայի կիրառումը տարեցտարի ընդլայնվում է համակարգում: Այն և՛ հուսալի է, քանի որ շահագործումից հանվող խողովակի մետաղյա պատյանը նորը հուսալիորեն պաշտպանում է արտաքին մեխանիկական ազդեցությունից, և՛ էժան է ու նվազ աշխատատար՝ հողային աշխատանքները փաստացի բացառելու շնորհիվ: Այս ամենի արդյունքում ոչ միայն միջոցներ են խնայվում, այլև զգալիորեն կրճատվում է ծրագրի իրականացման ժամկետը: Ինչպես մեր դեպքում: Իսկ եթե հաշվի առնենք, որ սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունը նվազագույնի հասցնելու նպատակով աշխատանքն այստեղ ընթացել է նաև գիշերը, պետք չէ զարմանալ, որ արդեն հաջորդ օրը կեսօրին ավարտվել էր մոտ 1500 գծամետր խողովակի տեղադրումը: ՙՎիտազը՚ փոսորակներում ձեռնամուխ էր եղել պոլիէթիլենե խողովակների վերջնական զոդմանը: Այդ նույն ժամանակ Արարատյան-Շիրակի խաչմերուկի դիտահորում ջրմուղագործները հին փականը փոխարինում էին նորով, որի շնորհիվ թե՜ նոր ջրագիծը կապահովվի ջրով և թե՛ կկանոնավորվի հարակից շենքերի ջրամատակարարումը: Թե՛ սպասարկման որակը բարձրացնելու և թե՛ ջրի վաճառքը կանոնավորելու համար նախատեսվում է նաև նոր ջրագծից ընկերության միջոցներով խողովակներ տանել դեպի հարակից մասնավոր տնատիրություններն ու հիմնարկ-ձեռնարկությունները:
Բայց դա՝ երկրորդ փուլում: Իսկ մեր այցելության պահին ամեն ինչ արվում էր արդեն գիշերը խողովակների մոնտաժն ավարտելու և Շենգավիթում կանոնավոր ջրամատակարարումը վերսկսելու նպատակով: Կնշանակի՝ քաղաքապետարանի ծրագիրն էլ չի դանդաղի. փողոցի ասֆալտապատումը կիրականացվի նախատեսված ժամկետում:
«Երևան Ջուր» ՓԲԸ,
Հանրային կապերի ծառայություն