
«Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 26-ի իր համարում «Ձկների զանգվածային սպանդ Հրազդան ՋԵԿ-ի պատճառով» վերնագրով նյութ էր հրապարակել: Ըստ դրա՝ 2-3 ամիսը մեկ Հրազդան ՋԷԿ-ում կատարվում է խողովակների ֆիլտրացում «Շոլոշ» տեսակի թունավոր նյութով, և ամեն անգամ ֆիլտրացում կատարելուց հետո թափոնը լցնում են գետը, ինչի հետևանքով գետի ջրի գույնը մգանում է, և ջրի մակերևույթինին հայտնվում են սատկած ձկներ:
Ոստիկանության լրատվության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից Armlur.am-ը տեղեկացավ, որ թերթի հրապարակման հիման վրա կատարվում է հետաքննություն: