
The Jerusalem Post-ը տեղեկացնում է, որ Սիրիայի հարավային Դարաա քաղաքում շարունակվում են արյունալի մարտերը: Նախագահ Բաշար Ասադի` կառավարական և Ազատ Սիրիայի բանակի` ընդիմադիր զորքերի միջև բախումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: “Քաղաքի բնակելի հատվածներում ամենուր կարելի է հանդիպել դիպուկահարների, տանկերի ու ականների: Դիպուկահարները կրակում են ցանկացած շարժվող բանի”, – ասել է ընդիմադիր բանակի ներկայացուցիչներից մեկը` Մահեր Աբդելաքը: