Տեսախցիկից փախչողները. հունիս (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի ամենօրյա հարցումների հերոսները միշտ չէ, որ սիրով են պատասխանում մեր հարցերին: Մարդկանց տեսակ կա, որն այնքան է հոգնել ու հիասթափվել ամեն ինչից, որ պարզապես կարծիք հայտնելու ցանկություն չունի:

Քիչ չեն պատահում նաև հարցվողները, որոնք տեսախցիկից խուսափում են, բայց այն անջատելուց հետո երկար-բարակ իրենց հոգսն են սկսում պատմել:

Կան նաև մարդիկ, ովքեր թշնամաբար են տրամադրված բոլոր տիպի տեսախցիկների նկատմամբ և այն տեսնելով` ձեռքով այնպես են հրում, որ քիչ է մնում այն վայր գցեն:

Այսօր ներկայացրինք հունիս ամսին Armlur.am-ի հարցերին պատասխանելուց հրաժարված մեր համաքաղաքացիների մասին տեսաշար, որը, կարծում ենք, ոչ պակաս հետաքրքիր է, քան հենց հարցումները:

Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս