Մարտի 3-ին, ժամը 09.30-ի սահմաններում, “Միցուբիշի Պաջեռո” մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 321-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը՝ Մեղրի քաղաքի բնակչուհի, 1974 թ. ծնված Վարդուշ Կարապետյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Միցուբիշի Պաջեռո-յի կին վարորդը ավտոպատահարից մահացել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ