Կարճ ժամանակ անց Հայաստանը կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպմանը. հայտնում է ria.ru-ն:
Պուտինը հավաստիացրել է, որ ԵՏՄ-ն աշխարհից մեկուսանալու փորձ չէ:
«Առաջ տանելով ԵՏՄ-ի ծրագիրը՝ մենք ամենևին չենք ցանկանում մեկուսանալ աշխարհից»,- նշել է նա:
Պուտինի խոսքերով՝ ԱՊՀ երկրների համար միությունը մեծ հետաքրքություն է ներկայացնում: