
Մարտի 3-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.00-ի սահմաններում 1975 թ. ծնված Արթուր Դ.-ն որսորդական հրացանից կրակել է եղբոր` Ռաֆիկ Դ.-ին պատկանող ,Գրանդ Չերոկիե մակնիշի ավտոմեքենայի վրա, որից հետո երկու անգամ կրակել է նույն եղբորը պատկանող` Ջուղայի փողոցում գտնվող բնակարանի պատուհանին, այնուհետև ,ԲՄՎե մակնիշի ավտոմեքենայով հեռացել է, հաղորդում է Ոստիկանության հասրակայնության հետ կապերի և լրառժտվության վարչությունը: Դեպքի վայրի զննությամբ՝ բնակարանի հյուրասենյակի պատուհանի հատվածում, հայտնաբերվել են անցքեր, իսկ մետաղյա ճաղավանդակին՝ վնասվածք:Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 4-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել Արթուր Դ.-ն և խոստովանել հանցանքը: Նա իրեն պատկանող ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի սրահից ներկայացրել է հանցագործության գործիք ՄՌ-27Մ տիպի որսորդական հրացանը, որն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին: