Լոնդոնում ընթացող թենիսի «Ուիմբլդոն» մրցաշարի 4-րդ շրջանում ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան երեք սեթում 6:7 (4), 6:4, 4:6 հաշվով պարտվել է գերմանացի Անժելիկա Կերբերին:
Այս հանդիպումը տևել է 2 ժամ 38 րոպե: Կերբերը քառորդ եզրափակչում կմրցի կանադուհի Էժենի Բուշարի հետ: Արդեն սկսվել են մրցաշարի 1/4-դ եզրափակչի հանդիպումները: