Հուլիսի 2-ը Հեմինգուեյի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1961թ. հուլիսի 2-ին կյանքից հեռացել է ամերիկացի գրող, գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակակիր Էռնեստ Միլլեր Հեմինգուեյը:

Հրատարակել է 7 նովել, 6 կարճ պատմվածքների ժողովածու և երկու ոչ գեղարվեստական աշխատություն։ Նրա երեք նովելները, կարճ պատմվածքների չորս ժողովածուները և երեք ոչ արկածային աշխատությունները հրատարակվել են հետմահու։ Հեմինգուեյի աշխատությունների մեծ մասը համարվում են ամերիկյան դասական գրականության նմուշներ։

Ներկայացնում ենք Հեմինգուեյի մտքերից. «Ամեն ինչ էլ ոչինչ է. մարդն էլ է ոչինչ: Միայն այդպես, և միայն լույսն է, որի կարիքը զգում են և, իհարկե, մաքրությունն ու կարգուկանոնը: Ոմանք ապրում են, և երբեք դա չեն զգում, իսկ ինքը գիտի, որ այդ բոլորը ոչինչ է ու միայն ոչինչ, ոչինչ ու միայն ոչինչ:

Մենք ոչինչ ենք ոչնչության մեջ, ոչինչ լինի քո անունը, քո թագավորությունը, ոչինչ թող լինի ոչինչը ոչնչության մեջ, քանզի այն արդեն ոչնչության մեջ է: Տուր մեզ այդ ոչինչը, մեր օրհասական ոչինչը և ոչնչացրու մեզ մեր ոչինչը, քանզի մենք ոչնչացնում ենք մեր ոչինչը, բայց ոչնչացնելով մեզ` ոչ թե ոչինչ դարձրու, այլ ազատի՛ր մեզ ոչնչից: Կեցցե ոչինչը` ոչնչով լի. ոչինչը մեզ հետ է»:




Լրահոս