
2012թ. հունվար ամսվա Պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3 տոկոսով կամ 1.7 մլրդ դրամով` կազմելով 58.8 մլրդ դրամ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների եւ վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը: Ծախսերը կազմել են 37.2 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 0.7%-ի կամ 260 մլն դրամի աճ: “ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 55.4 մլրդ դրամի հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ”,-ասաց նա և ավելացրեց, որ 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4.6% ով կամ 2.4 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի աճով:Գայանե Զարգարյանը փոխանցեց նաև, որ աճ է արձանագրվել նաև եկամտահարկի, ակցիզային հարկի, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:,Պետական բյուջեի ծախսերի գերակշիռ մասը կազմել են ընթացիկ ծախսերը, որոնք հաշվետու ժամանակահատվածում կազմել են 36.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվարի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 3.5%-ով կամ 1.2 մլրդ դրամովե,-ասաց նա: